Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է
22.12.2020 | 21:55

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է: Aysor.am-ի հարցին, թե ինչ գործով է Փարամազյանը ձերբակալվել և ում վարույթում է գտնվում գործը՝ Ոստիկանության և Քննչական կոմիտեի մամուլի ծառայություններից ասացին, որ ճշտում են տեղեկությունը: Փարամազյանը ևս միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

Դիտվել է՝ 2187

Մեկնաբանություններ